Հեծանիվ վարելիս վրաերթի են ենթարկել Քոնոր Մաքգրեգորին
copy image url

Հեծանիվ վարելիս վրաերթի են ենթարկել Քոնոր Մաքգրեգորին

Արտաքին Սպորտ 2 տարի առաջ - 23:13 29-01-2023
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ իրեն վրաերթի են ենթարկել հեծանիվ վարելիս։

«Հենց նոր ինձ հետևից հարվածեց մեքենան։ Վարորդն ինձ չէր տեսել արևի պատճառով։ Նա ամբողջ արագությամբ մեքենայով հարվածեց ինձ։ Փառք Աստծո, որ այս անգամ իմ ժամանակը չէր եկել։

Շնորհակալություն ըմբշամարտին և ձյուդոյին: Ընկնելու ճիշտ ձևն իմանալը փրկեց իմ կյանքը»,- գրել է Մաքգրեգորը: