Քոնոր Մաքգրեգորը փորձել է հարվածել Դասթին Պորիեին. տեսանյութ
copy image url

Քոնոր Մաքգրեգորը փորձել է հարվածել Դասթին Պորիեին. տեսանյութ

Սպորտ 3 տարի առաջ - 15:43 09-07-2021

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայացքների մենամարտի ժամանակ փորձել է ոտքով հարվածել ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեին: 32-ամյա իռլանդացի մարտիկը դրսևորել է արգրեսիվ վարք, սակայն UFC-ի նախագահ Դանա Ուայթը թույլ չի տվել, որ կրքերը թեժանան:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորի և Դասթին Պորիեի միջև երրորդ մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարում: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում 32-ամյա Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին:

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

<iframe width="860" height="484" src="https://www.youtube.com/embed/6p-hkcjxHrc" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>