Արցախում կփակվեն դպրոցները
copy image url

Արցախում կփակվեն դպրոցները

Ներքին 2 տարի առաջ - 20:16 13-12-2022
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակը։ «Իրականությունն այն է, որ ճգնաժամն իսկապես իրականություն է դառնում մեր գոյի համար, մենք բոլորս պատրաստ ենք պայքարի»,- ասաց նա։

«Այո, ծանր է լինելու, բայց մենք հաղթելու ենք։ Ստիպված ենք լինելու դպրոցները փակել։ Մենք չգիտենք, որքան կտևի այս ամենը, մենք ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակի մասին իմանա ամբողջ աշխարհը։ Կոչ եմ անում լինել ուժեղ և հավատալ, որ միասին կհաղթահարենք ստեղծված դժվարությունը»,- ասաց Ռ․ Վարդանյանը։