ԱԱ-2022․ Խորվաթիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Կանադայի ընտրանու նկատմամբ
copy image url

ԱԱ-2022․ Խորվաթիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Կանադայի ընտրանու նկատմամբ

Սպորտ 2 տարի առաջ - 22:03 27-11-2022
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության F խմբի 2-րդ տուրում մրցեցին Խորվաթիայի և Կանադայի հավաքականները։

Խորվաթները հաղթեցին 4։1 հաշվով։ Հանդիպման մեկնարկից ընդամենը 2 րոպե անց Ալֆոնսո Դևիսը բացել է հաշիվը։ Այնուհետև Անդրեյ Կրամարիչը դուբլի հեղինակ է դարձել, մեկական գոլ էլ խփել են Մարկո Լիվայան և Լովրո Մայերը։

Այսպիսով, Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները 4-ական միավորով կիսում են 1-2-րդ հորիզոնականները, բելգիացիների ակտիվում կա 3 միավոր։