ԱԱ-2022-ի առաջին սենսացիան․ Սաուդիան Արաբիան գերանակնկալ հաղթանակ տարավ Արգենտինայի նկատմամբ
copy image url

ԱԱ-2022-ի առաջին սենսացիան․ Սաուդիան Արաբիան գերանակնկալ հաղթանակ տարավ Արգենտինայի նկատմամբ

Սպորտ 2 տարի առաջ - 16:07 22-11-2022
Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության խաղային 3-րդ օրը խոշորագույն սենսացիա գրանցվեց։

C խմբի առաջին խաղում մրցեցին Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի հավաքականները։ Սաուդյան Արաբիան անակնկալ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջին խաղակեսն ընթացել է արգենտինացիների բացահայտ առավելությամբ․ 10-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը հստակ է իրացրել Լիոնել Մեսսին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում սաուդարաբները հիանալի րոպեներ են անցկացրել․ 48-րդ րոպեին Սալեհ ալ Շեհրին հավասարեցրել է հաշիվը, իսկ 5 րոպե անց Սալեմ ալ Դավսարին հաղթանակ է պարգևել իր հավաքականին։

C խմբի մյուս խաղում մրցելու են Մեքսիկայի և Լեհաստանի ընտրանիները։