Կայացավ ֆուտբոլային weekend-ի ամենանշանավոր հանդիպումներից մեկը։ «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2։1 հաշվով հաղթանակով։ Հանդիպման 60-րդ րոպեին հյուրերի գոլը խփել է փոխարինման մտած Ջեք Գրիլիշը։ Ամբողջ հանդիպման ընթացքում «Սիթիի» ֆուտբոլիստները վերահսկում էին խաղը, սակայն մի քանի րոպեի ընթացքում տանտերերն էականորեն բեկեցին խաղի ընթացքը։ 78-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշը հավասարեցրել է հաշիվը, իսկ 4 րոպե անց Մարկուս Ռեշֆորդը գոլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ մոտենալով 39 միավոր ունեցող «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպման տեսությունը․