Եվրո-2020․ Իտալիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Շվեյցարիայի նկատմամբ
copy image url

Եվրո-2020․ Իտալիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Շվեյցարիայի նկատմամբ

Սպորտ 3 տարի առաջ - 01:03 17-06-2021

Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում Իտալիայի հավաքականը Հռոմում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ:

Իտալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Մանուել Լոկատելլին, ևս մեկ գոլ խաղի վերջնամասում խփեց Չիրո Իմոբիլլեն:

Այս հաղթանակից հետո Իտալիայի հավաքականը 6 միավորով գլխավորեց A խումբը:

Շվեյցարիայի ընտրանին 1 միավորով 3-րդ տեղում է, Ուելսի հավաքականը 2-րդն է 4 միավորով, իսկ 0 միավորով խումբը եզրափակում է Թուրքիայի հավաքականը։