Նորույթ են կիրառել բյուջեի դռնփակ քննարկմանը․ Հրապարակ
copy image url

Նորույթ են կիրառել բյուջեի դռնփակ քննարկմանը․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:16 01-11-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2023-ի բյուջեի նախագծի քննարկումները։ Վարչապետը, ավանդույթի համաձայն, ներկա չի գտնվել մեկնարկի նիստին։ Բացակայությունը հարգելի պատճառով էր․ մեկնել էր Սոչի։ Առաջին օրը քննարկվել է նաև պաշտպանության բյուջեն, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը: Այս անգամ նորույթ են կիրառել՝ բյուջեի դռնփակ քննարկմանը, Պապիկյանի ներկա գտնվելու պահին, ԱԺ ղեկավարությունը որոշել է, որ լրագրողները չպետք է կանգնեն նաեւ քննարկման դահլիճին մերձ միջանցքում, ինչպես անում են սովորաբար, որ դուրս եկողներին հարցեր ուղղեն։ Լրագրողներին վտարելու գործը ստանձնել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված