Պուտինը սեղմված է պատին, կիրառել է հիպերձայնային հրթիռ, կարող է և քիմիական ու կենսաբանական զենք կիրառել. Բայդեն
copy image url

Պուտինը սեղմված է պատին, կիրառել է հիպերձայնային հրթիռ, կարող է և քիմիական ու կենսաբանական զենք կիրառել. Բայդեն

Արտաքին 3 տարի առաջ - 10:18 22-03-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ժամանակ ասել է, որ իր տվյալներով Ռուսաստանն իսկապես հիպերձայնային հրթիռներ է կիրառել Ուկրաինայի դեմ, հաղորդում է CNN-ը։
Այս տվյալները չեն հակասում ռուսաստանցի զինվորականների պնդումներին, սակայն Պենտագոնը երկուշաբթի օրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս նոր զենքի օգտագործումը։
Նաև, ըստ Reuters-ի, Բայդենն ասել է, որ Պուտինը «սեղմված է պատին», և որ «հստակ նշաններ» կան, որ նա դիտարկում է Ուկրաինայում ինչպես քիմիական, այնպես էլ կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված