«Կորցնելով Արցախը՝ մենք կթերթենք մեր պատմության վերջին էջը»։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը մեջբերեց Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հայտնի ու պատմական նշանակություն ստացած արտահայտությունը։ Եվս մեկ անգամ հիշեցրեց․ որևէ դեպքում Արցախը միասնաբար ու ատամներով պետք է բռնել, հակառակ դեպքում ականատես կդառնանք վատագույն հետևանքներին։
«150 հազ․-ից ով հասցրեց փախչել, փախավ, ով չէ՝ մորթելու են։ Հայությունը չի լինելու, բոլոր հայկական գերեզմանները վերանալու են։ Լինելու է այն, ինչ եղավ Նախիջևանում։ Ջուղային խաչքարերը որտե՞ղ են, որտե՞ղ է գրեթե 50 տոկոս հայ բնակչությունը։ Թե՞ գուցե պատմեմ Թուրքիայում 1915 թվականից հետո ինչեր են տեղի ունեցել»,- հիշեցրեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ դրանից հետո թուրք-ադրբեջանական «ճանկը» փորձելու է հասնել նաև Սյունիքին ու Հայաստանի մյուս հատվածներին։
«Ալիևն ասել է՝ էսպես թե էնպես «Զանգեզուրն» էլ եմ վերցնելու, Սևանն էլ եմ վերցնելու, Երևան էլ եմ գալու։ Որ վայրկյանին Արցախը կորավ, էդ վերջին էջը շրջվելու է։ Եթե այսօրվա դրությամբ այդ թերթը բռնել եք և բարձրացնում եք, որ պտտեք, բերեք էդ գիրքն ավարտեք․․․ դեռ օդում է․․․որ կարելի է հետ վերցնել, այդ թերթը հետ տանել ու թույլ չտալ շրջել այդ էջը»,- ասաց քաղաքագետը։
Նազելի Ստեփանյան