Էլեկտրոնային ծխախոտները նույնպես կհարկվեն ակցիզային հարկով
copy image url

Էլեկտրոնային ծխախոտները նույնպես կհարկվեն ակցիզային հարկով

Ներքին 2 տարի առաջ - 16:49 25-10-2022
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կվերանայվեն ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումները:

Հարկային օրենսգրքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2022 թ. ընթացքում 1մլ համար՝ 50 դրամ դրույքաչափով, իսկ 2023 թ. ընթացքում 1մլ համար՝ 55 դրամով, ինչպես նաև այդ արպրանքները դրոշմավորել դրոշմապիտակով, հավասարեցնել ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին դասվող սիդրի եւ նույն ծածկագրին դասվող խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:

Առաջարկվում է նաև օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 84 եւ 85 խմբերի ապրանքատեսակները, ավելացված արժեքի հարկից ազատել ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ սիդր տեսակի գինին:

Կառավարությանը կվերապահվի իրավասություն՝ սահմանելու ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը:

Ըստ փոխնախարարի՝ փորձագիտական գնահատումներով էլեկտրոնային ծխախոխտի օգտագործումը նույնպես վնաս է առողջությանը:

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխության նպատակն է նախատեսված որոշ ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության հետ կապված խնդիրների կարգավորումը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, նշել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների օրենսդրական փորձը:
Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 25-ի հերթական նիստում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում