Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տոնի առթիվ ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրությամբ շնորհավորել Բորդյուրաշեն վարչական շրջանի ղեկավար Serob Sargsyan-ին։
Շնորհավոր տոնդ, թող այս օրը մաքրություն բերի՝ հատկապես նրանց հոգիներին, ում գրպանները «բարեկարգման» անվան տակ վաղուց արդեն բուլդոզերով են լայնացվել։
Թող գա մի օր, երբ մարդը իր ապագան կկապի աշխատավարձի հետ, ոչ թե այն բետոնի ատկատի, որը պիտի լցվեր եզրաքարի տակ, բայց հայտնվում է պաշտոնյաների գրպանում։
Հավատանք, որ Աստծո կամոք ԱԱԾ-ն էլ մի օր Ձեր Զատիկը կշնորհավորի… հատուկ ուշադրությամբ»։