Գործունեության մի շարք տեսակներ կհարկվեն ընդհանուր համակարգով
copy image url

Գործունեության մի շարք տեսակներ կհարկվեն ընդհանուր համակարգով

Ներքին 5 ամիս առաջ - 12:42 07-11-2024
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում, որի արդյունքում փաստաբանական ու նոտարական գործունեություն իրականացնողները կտեղափոխվեն հարման ընդհանուր համակարգ։

«Նախագծերով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը նույնպես միկրաձեռնարկատիրության հարկման համակարգից և շրջանառության հարկով հարկման համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ»,- հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ըստ նախարարի՝ նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել հարկման տարբեր համակարգերի միջև գործարքների իրականացման շնորհիվ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրելու և ագրեսիվ հարկային պլանավորման ու հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունները։

Նախարարը նաև հայտնել է, որ օրենսդրական նախաձեռնությունը լայնորեն քննարկվել է գործարար շրջանակների, մասնագիտական հասարակական հանրության ներկայացուցիչների ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ։