Կեղծ ակցիզային դրոշմանիշների իրացման համար Վրաստանում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել
copy image url

Կեղծ ակցիզային դրոշմանիշների իրացման համար Վրաստանում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել

Ներքին 3 տարի առաջ - 22:23 02-10-2021

Ակցիզային դրոշմանիշների իրացման համար Վրաստանում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել. հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ մեղադրյալը Թբիլիսիում ալկոհոլային խմիչքների 2700 դոլարի 3051 կեղծ ակցիզային դրոշմանիշ է իրացրել: Հենց դրոշմանիշների ապօրինի վաճառքի ժամանակ էլ նա ձերբակալվել է:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ «Կեղծ ակցիզային դրոշմանիշերի պատրաստում, իրացում կամ օգտագործում» հոդվածով:

Մեղադրյալին 4-6 տարվա ազատազրկում է սպառնում: