Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կշարունակեն հանդիպումները
copy image url

Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կշարունակեն հանդիպումները

Արտաքին 2 տարի առաջ - 22:23 20-10-2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը անկեղծորեն շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիայի արտգործնախարարն այս մասին հայտարարել է Արցախի օկուպացված Մեխակվան քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Չավուշօղլուն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները շարունակվում են։

«Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Առաջիկայում հատուկ ներկայացուցիչները նույնպես կշարունակեն իրենց հանդիպումները»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ կողմերը որոշակի քայլեր են ձեռնարկվել վստահությունը բարձրացնելու համար։ Նրա խոսքով՝ օդային տարածքը բացվել է և երկու երկրների միջև ուղիղ թռիչքներ են սկսվել։

«Մենք նման անկեղծ ժեստեր արեցինք։ Մենք միշտ ասում ենք, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան անկեղծորեն հավատարիմ են հարաբերությունների կարգավորմանը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի