Չավուշօղլուն հայտնել է, որ Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է Թուրքիայի և Իրանի համար
copy image url

Չավուշօղլուն հայտնել է, որ Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է Թուրքիայի և Իրանի համար

Արտաքին 2 տարի առաջ - 13:30 18-01-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չավուշօղլուն այս մասին ասել է Անկարայում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «3+3» ձևաչափով, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև եռակողմ մակարդակով հանդիպումների անցկացման հնարավորությունը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Հարավային Կովկասում նախատեսված ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն օգտակար կլինի բոլոր կողմերի համար։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Անկարայում Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ վերահաստատել է, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանային աշխարհագրության որևէ փոփոխություն։ Նա միևնույն ժամանակ կարևորել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի