«Թալիբան»-ը չի ընդունել իրենց կառավարության ճանաչման նախապայմանները միջազգային հանրության կողմից
copy image url

«Թալիբան»-ը չի ընդունել իրենց կառավարության ճանաչման նախապայմանները միջազգային հանրության կողմից

Արտաքին 3 տարի առաջ - 18:56 23-09-2021

Նախապայմանները, որոնց ընդունման դեպքում միջազգային հանրությունը պատրաստ է ճանաչել Աֆղանստանի նոր կառավարությունը, հարմար չեն «Թալիբան» շարժմանը: Այս մասին հայտարարել է տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Նա այդ պայմաններն անվանել է անընդունելի և միջազգային օրենսդրությունը խախտող: Նրա խոսքով՝ ճանաչումն անհրաժեշտ է կառավարությանը երկրում տնտեսական ճգնաժամը նվազեցնելու և աֆղան ժողովրդին օգնության մատակարարումը հեշտացնելու համար:

Մի քանի պետություններ «Թալիբան»-ից պարզաբանում են պահանջել մի շարք տեսանկյունների վերաբերյալ, որոնցից գլխավորը կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն է: Մուջահիդը միջազգային հանրությանը կոչ է արել չանհանգստանալ աղջիկների կրթության համար՝ հավելելով, որ շուտով կվերսկսվի նրանց ուսուցման գործընթացը: Թալիբների ներկայացուցիչը նաև հավելել է, որ ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում կանանց մասնակցությունն ապահովելու հիմքերը դնելու համար, սակայն «շարիաթի օրենքներին համապատասխան»:

Բացի դրանից, Մուջահիդը երախտագիտություն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու գործում ԱՄԷ-ի դերի համար՝ հայտարարելով, որ այս պետությունը գտնվում է Աֆղանստանի ժողովրդին պարեն և բժշկական օգնություն ուղարկող երկրների առաջապահ դիրքերում:

Ամենից շատ դիտված