Ուղիղ եթեր

Փաշինյանը ճիշտ տեղում չէր գտնվում․ փորձագետը՝ Պրահայում կայացած հանդիպումների մասին

Ներքին 2 տարի առաջ - 23:36 07-10-2022
Պրահայում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ոչ պաշտոնական լուսանկարները որքան խոսուն, նույնքան էլ ոչ միանշանակ են։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Հայկական Փի Ար ասոցիացիայի (Armenian PR Association) նախագահ, բ.գ.թ., դոցենտ Աստղիկ Ավետիսյանը։ Ըստ մասնագետի՝ հաշվի առնելով, որ այս ձևաչափի գագաթնաժողովն անցկացվում էր առաջին անգամ, և այն ավանդույթների տեսանկյունից վերլուծել հնարավոր չէ։ Երկրորդ՝ լուսանկարներն արված են տարբեր աղբյուրների կողմից և չեն կարող ներկայացնել հստակ ժամանակագրությունը։

«Նմանատիպ գագաթնաժողովները հիմնականում ուղեկցվում են ոչ ֆորմալ քննարկումներով, որպես հաղորդակցության, ռազմավարական գործընկերության ցուցադրության և այլնի հարթակ։ Ուստի վերլուծելով վերոնշյալ դիտանկյունից՝ հայ հասարակության շրջանակում ամենից շրջանառվող Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման լուսանկարները կարող ենք վերնագրել որպես «մտերմիկ»։ Սովորաբար ոչ պաշտոնական հանդիպումները նախաձեռնվում են դաշնակցական կամ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների առաջնորդների մասնակցությամբ, եթե կազմակերպված չէ ընդհանուր առավել մեծ թվով մասնակիցների ոչ պաշտոնական հանդիպում»,- ասաց մասնագետը։



Աստղիկ Ավետիսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց Փաշինյանի ու Էրդողանի՝ հայտարարված առաջին հանդիպման ու երկու երկրների ներկայացուցիչների ձեռքսեղմման փաստի վրա։ Համոզմունք հայտնեց․ հանդիպումն առաջին անգամ չէր կայանում։



«Ձեռքսեղմումը բավականին ջերմ էր, նման չէր ծանոթացման պաշտոնական ձեռքսեղման։ Տեսանյութերում կարող ենք տեսնել նաև Էրդողան և Ալիև «զույգի» միասնականությունը, միմյանց թևն ընկած քայլելը, մշտապես ժպտացող դեմքի արտահայտությունը։ Միևնույն ժամանակ շատ լուսանկարներում և տեսանյութերում տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի գործնական կամ մռայլ դեմքի արտահայտությունը, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը ճիշտ տեղում չէր գտնվում։ Ալիևի կամ Էրդողանի հետ միանշանակ կարելի էր հանդիպել։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին հնարավոր էր կազմակերպել երկու հակառակորդ երկրների ղեկավարների հանդիպում, սակայն այդ հանդիպումը պետք է սահմանափակվեր պաշտոնական մասով»,- արձանագրեց փորձագետը։

Պրահայում կայացած գագաթնաժողովի բուն թեմաներից զատ՝ բուռն քննարկումների առիթ դարձավ նաև երկրների առաջնորդների ոչ պաշտոնական շփման ժամանակ սեղանին դրված՝ ալբանացի գրող Լեա Իպիի՝ «Պատմության ավարտը եւ նոր դարաշրջանի սկիզբը» գիրքը։ Ըստ մասնագետի՝ առկա նյութերից չի կարելի հստակ ասել կոմունիզմի պարտության և հեռացման մասին պատմող այդ գրքի պատկանելության ու այդ սեղանին դրված լինելու պատճառի մասին։



«Եթե հանդիպումը լիներ պաշտոնական, նման գրքի առկայությունը հստակ ուղերձ կպարունակեր, սակայն լոբբիում հանդիպման ժամանակ, անգամ երկրի առաջնորդների մակարդակում, միանշանակ չենք կարող որևէ բան պնդել։ Այդուհանդերձ, պետք է փաստենք, որ գիրքը համապատասխանում էր ընդհանուր գագաթնաժողովի մեսիջից, այն է՝ եվրոպական երկրների առաջնորդների հանդիպում առանց Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդների մասնակցության»,- նկատեց Աստղիկ Ավետիսյանը։

Մասնագետը հատուկ անդրադարձ կատարեց հատկապես քառակողմ պաշտոնական հանդիպման մի քանի դրվագներին։ Իր խոսքով՝ այստեղ խոսուն էին անգամ քաղաքական գործիչների նստած դիրքն ու անգամ աննկատ թվացող ժեստերը։



«Քառակողմ պաշտոնական հանդիպումը մի քանի մասից էր բաղկացած՝ ընդմիջումներով, որոնք ըստ լուսանկարների և տեսանյութերի անց են կացվել տարբեր սրահներում։ Սակայն ամենաշրջանառվող տեսանյութից կարող ենք ֆիքսել, որ բանակցությունների համար ամենաբարենպաստ դիրքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դիրքն էր, մյուսների թիկունքը պաշտպանված չէր, ինչն արտահայտվում էր հատկապես Փաշինյանի դեմքի արտահայտության և անհանգիստ շարժումների տեսքով»,-եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
07:46 Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. Ժողովուրդ
09:15 Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին