Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ուկրանինացիները ծնկաչոք հրաժեշտ տալիս Ուկրաինայի հերոս Արմեն Պետրոսյանին։
Կիրակի օրը՝ 2022 սեպտեմբերի 25-ին, Պերեչին համայնքը վերջին հրաժեշտն էր տալիս Անդրկարպատյան ժողովրդական բանակի առանձին գումարտակի 68-րդ վաշտի հրամանատար, հերոս Արմեն Պետրոսյանին։ Նա զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմում՝ պաշտպանելով հայրենիքը։