Ուղիղ եթեր
Սամբիստ Արսեն Խանջյանը, ով ընդամենը կես րոպեում տապալել է ադրբեջանցուն, դարձել է Եվրոպայի չեմպիոն
copy image url

Սամբիստ Արսեն Խանջյանը, ով ընդամենը կես րոպեում տապալել է ադրբեջանցուն, դարձել է Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 2 տարի առաջ - 01:07 18-09-2022
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը մրցագորգը տրամադրվել է ազգային հավաքականներին:

Հայ լավագույն սամբիստներից մեկը՝ Արսեն Խանջյանը, մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում պարզապես փայլեց: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը առաջին գոտեմարտում 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին։ Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշի հակառակորդը ադրբեջանցի էր, ում Արսենը ընդամենը կես րոպեում տապալել է գորգին՝ վաղաժամ արձանագրելով հաղթանակ:

Երրորդ գոտեմարտում Արսենը 2։1 հաշվով հաղթել է բելառուս մարզիկին։ Առավել դրամատիկ էր եզրափակիչը: Արսենի մրցակիցը ռուս Վյաչեսլավ Միխայլինն էր, ով 2-րդ րոպեին վաստակեց 1 միավոր և փորձում էր պահել հաշիվը: Ավարտից 1 րոպե առաջ ռուս սամբիստին պայքարից խուսափելու համար տրվում է հերթական զգուշացումը, Արսենին՝ 1 միավոր: Խանջյանը շարունակել է գրոհները և մրցամարտի ավարտից ընդամենը 14 վայրկյան առաջ կատարել գեղեցիկ հնարք ու վաստակել 2 միավոր: 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ Արսեն Խանջյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացել է արծաթե մեդալի:

Ամենից շատ դիտված

15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին
14:23 Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին
20:12 Գյումրիում ջահերով երթը ևս սկսվեց` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով