Ինչպես արդեն հայտնել ենք, տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են անում կառավարության մոտ․ նրանք բողոքում են ընդդեմ շրջհարկի, քանի որ 5% տոկոսի փոխարեն առևտրի սուբյեկտների համար հարկն այս տարվանից 10% է սահմանվել։
«Մենք թույլ չենք տա ճզմեն մեզ՝ համեմատելով Ամերիկայի, Եվրոպայի հետ, շատ փոքր ենք մենք դրա համար, թույլ չենք տա հիմարացնեն մեզ,- լրագրողների հետ զրուցյում ասաց տնտեսվարողներից մեկը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ակցիայի վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որպեսզի կազմակերպված գործադուլներ և հանրային ճնշումներ լինեն։