Լուսանկարում Բաքվի մետրոյի նոր նախագիծն է, որի աշխատանքները ավարտին են հասցվելու 2030 թվականին։
Այս պահի դրությամբ Բաքվի մետրոն ունի 3 գիծ (կարմիր, կանաչ և մանուշակագույն), որոնց ընդհանուր երկարությունը 40,7կմ է։
Կայարանների թիվն այս պահին 27 է, որոնցից 11-ի դեպքում կառուցումը ավարտին է հասցվել կամ զրոյից կառուցվել է հետխորհրդային շրջանում։
2030 թվականի նախագծով ավելանում է ևս 2 գիծ (կապույտ և դեղին) և կայարանների թիվը ավելանում է 10-ով՝ դառնալով 37:
Նախագծի նորարարական լուծումը ենթադրում է շրջանակաձև գոտիավորված երթևեկություն։