Մուրացանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել
copy image url

Մուրացանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ներքին 2 տարի առաջ - 21:57 13-09-2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուրացանի փողոցում գտնվող տներից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։37-ին, մարվել՝ 15։59-ին։ Այրվել է ննջասենյակը (մոտ 50 քմ)՝ գույքով և մասամբ ջերմահարվել է հյուրասենյակի առաստաղը (մոտ 350 քմ)։

Տան բնակիչը (Ա․ Մ․, ծնված 2007 թ․) վնասվածք է ստացել, ում փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն։