Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
copy image url

Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ներքին 3 տարի առաջ - 23:26 04-03-2022
Մարտի 4-ին, ժամը 15:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և կենցաղային իրեր: