Իշխանության ուղերձներից ակնհայտ է, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Իշխանության ուղերձներից ակնհայտ է, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 2 տարի առաջ - 12:26 13-09-2022
Ադրբեջանն իր նվազագույն խնդիրը, ցավոք, արդեն լուծել է՝ նոր բարենպաստ դիրքեր դուրս գալով, ՀՀ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատելով, ուժեղացնելով, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ խոցելով։Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանն իր նվազագույն խնդիրը, ցավոք, արդեն լուծել է՝ նոր բարենպաստ դիրքեր դուրս գալով, ՀՀ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատելով, ուժեղացնելով, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ խոցելով։

ՀՀ իշխանությունների ուղերձներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են, առավելապաշտական ու այդ ուղղությամբ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ակտիվ աշխատանք է տարվում։

Շարունակում եմ պնդել, որ մեր գլխավոր խնդիրն այսպիսի իշխանության գոյությունն է, որն իր պաշտոնավարման 4 տարիներին Հայաստանին ու Արցախին զրկել է կենսունակության և դիմադրության հնարավորություններից»,- նշել է Աբրահամյանը։