Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան
copy image url

Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան

Ներքին 2 տարի առաջ - 13:56 09-11-2022
Ակնհայտ է, որ ողջ ծավալով բանակցություններ են տեղի ունենում, ակնհայտ է, որ Ալիեւը սպառնալիքի տակ փորձում է օր առաջ ձեռք բերած առավելությունն ամրագրել կապիտուլյացիայի տեսքով, եւ ակնհայտ է, որ օրվա իշխանությունն իրավիճակին համապատասխան քայլեր չի իրականացնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Օրվա իշխանությունը մեր երկիր բերել, հասցրել է անդառնալիության կետի, որը հետո դժվար է շտկել, եթե այս իշխանությունները հեռացած լինեին երկու տարի առաջ, ապա այսօր այն իրավիճակը, որ կա, չէինք ունենա»,-ասաց նա:

Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն.

«Իմ մոտ տպավորություն է, որ, այո, Նիկոլն այդ ժամանակ բանավոր խոստումը տվել է եւ հիմա դա են ուզում: Ադրբեջանն անընդհատ ասում է՝ ունենք պայմանավորվածություն: Մենք դրա համար ենք ասում, որ էս մարդու գնալով այդ հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է բոլոր պայմանավորվածությունները»,- ասաց նա:

Հարցին, թե կա՞ վերջնական որոշում ԱԺ վերադառնալու մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր քննարկումներ․ «Մեր նախկին հայտարարությունը, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել, կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, ընդդիմությունն այդ մասին կհայտնի»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ չի ցանկանում անձնավորել, թե ով է դեմ, ով՝ կողմ, ինքը դեմ է խորհրդարան գնալուն, բայց կարևոր է ընդհանուր դիրքորոշումը, և անձնավորված դիրքորոշումները երկրորդական են․ «Մենք ասել ենք, որ եթե գնանք խորհրդարան, ապա գնալու ենք առնվազն մեր օրակարգով, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող օրակարգերով կգնանք, որովհետև երկրի առաջնային խնդիրը դա է: Եթե լինեն որոշումներ, դրանց մասին դուք տեղյակ կլինեք»,- ասաց նա:

Ձեզ գուցե հետաքրքրի