Երազանքը կատարվեց 14 տարի անց. Դիեգո Սիմեոնեի որդու սրտառուչ պատմությունը
copy image url

Երազանքը կատարվեց 14 տարի անց. Դիեգո Սիմեոնեի որդու սրտառուչ պատմությունը

Սպորտ 2 տարի առաջ - 23:45 08-09-2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Նապոլին» ֆենոմենալ հանդիպում է անցկացրել՝ 4։1 հաշվով հաղթելով հզոր «Լիվերպուլին»։

Հանդիպման 44-րդ րոպեին Ջիովանի Սիմեոնեն խփել է նեապոլյան թիմի 3-րդ գոլը։

Արգենտինացի ֆուտբոլիստը գոլը տոնելիս համբուրել է ձեռքի դաջվածքը՝ Չեմպիոնների լիգայի տարբերանշանը։ Հատկանշական է, որ Ջիովանին այդ դաջվածքը արել է 13 տարեկանում և խոստացել, որ Չեմպիոնների լիգայում գոլ խփելուց հետո համբուրելու է այն։



Այդպես էլ եղավ, դաջվածքը անելուց 14 տարի անց Սիմեոնե կրտսերը Չեմպիոնների լիգայում առաջին գոլը խփեց և համբուրեց տարբերանշանը...

Հանդիպումից հետո Ջիովանի Սիմեոնեն խոսել է այդ պատմության մասին՝ ասելով. «13 տարեկանում, երբ որոշեցի ձեռքիս դաջել Չեմպիոնների լիգայի տարբերանշանը, հայրս դեմ էր, իսկ մայրս հարցրեց՝ «ինչո՞ւ»։ Ես վստահ էի, որ մի օր մասնակցելու եմ այս մրցաշարին և գոլ եմ խփելու։ Հենց այդ գոլը խփելուց հետո էլ պետք է համբուրեի դաջվածքը»։