2 օր է՝ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում լուսակիրների չաշխատելու ու փոսերի պատճառով 25-ից ավելի ավտոմեքենա է վթարվել. shamshyan.com
copy image url

2 օր է՝ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում լուսակիրների չաշխատելու ու փոսերի պատճառով 25-ից ավելի ավտոմեքենա է վթարվել. shamshyan.com

Ներքին 3 ժամ առաջ - 11:40 28-04-2025
Արդեն 2 օր է՝ Երևանում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում լուսակիրները չեն աշխատում:

Այսօր՝ ապրիլի 28-ին, դարձյալ լուսակիրները չէին աշխատում, իսկ դրան գումարած էլ՝ երթևեկությունը վերածվում է «աջափսանդալի», քանի որ Երևանի քաղաքապետարանը նշված խաչմերուկում իրականացրել է աշխատանքներ՝ իբրև թե ասֆալտը կարգի բերելու համար, սակայն միայն, ժողովրդի լեզվով ասած, քերել են ոչ որակյալ ասֆալտն ու այդքանով իրենց աշխատանքը համարելով ավարտված, «հօդս են ցնդել»:

Միայն մեկ օրվա ընթացքում Երևանի գնդի պարեկները նշված փողոցների խաչմերուկում ձևակերպել են 25-ից ավելի ավտովթար, երբ մեքենաներն ընկել են այդ փոսերի մեջ, կոտրել ավտոմեքենայի տարբեր մասերը:

Երջանիկ պատահականությամբ՝ տուժածներ չեն եղել, այս պահին էլ փոսերն ինպես փորել են, այնպես էլ կա, լուսակիրներն էլ ինչպես 2 օր չեն աշխատում, հիմա էլ նույն վիճակն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: