Շախմատի անհատական ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Մարիա Գևորգյանին
copy image url

Շախմատի անհատական ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Մարիա Գևորգյանին

Սպորտ 2 տարի առաջ - 23:37 30-08-2022
Պրահայում եզրագծին է մոտենում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։

Նախավերջին՝ 10-րդ տուրում, Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Մարիա Գևորգյանին և բարձրացել 4-րդ հորիզոնականը։

Էլինա Դանիելյանն այս տուրում ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Գունայ Մամաձադայի հետ։ Դանիելյանը 7 միավորով 7-րդ տեղում է, իսկ Մամաձադան նույնքան այնքան միավոր ունի, որքան Լիլիթ Մկրտչյանը (7.5)

Իր պարտիան հաղթանակով է ավարտել Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է։