Ինչպես ազատագրվեց ու հանձնվեց Բերձորը

Եկեք հետ տանք Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:09 26-08-2022
2022 թ․-ի օգոստոսի 25-ին Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնվեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ հարակից բնակավայրերով Ադրբեջանին հանձնելը նախատեսված էր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Գործող միջացքի փոխարեն այժմ կառուցվում է նոր ճանապարհ, որը նույնպես ունենալու միջանցքի կարգավիճակ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տեսանյութեր են տարածում, թե ինչպես է ադրբեջանական զորքը մտնում Բերձոր՝ Լաչին։

1992 թվականի մայիսի 17-18-ին տեղի ունեցավ «Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» ռազմական գործողությունը, որի ընթացքում Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Բերձորը: Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները ձեռնարկեցին օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։ Կամավորական ջոկատները Բերձոր (Լաչին) մտնելուց հետո, դուրս եկան ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»։ Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր դաժան տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նվազագույն քանակը ՀՀ-ից ԼՂՀ էր տեղափոխվում քաղաքացիական ավիացիայի ուժերով։

Ձեզ գուցե հետաքրքրի