Բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ․ ուղևորուհին մահացել է
copy image url

Բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ․ ուղևորուհին մահացել է

Ներքին 2 տարի առաջ - 21:10 16-08-2022
Օգոստոսի 15-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ:

Վարորդները և «ՎԱԶ-21703»-ի 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 16-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված ուղևորուհին՝ 70-ամյա Հասմիկ Միրիմանյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: