Լոռու մարզում այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք
copy image url

Լոռու մարզում այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք

Ներքին 1 տարի առաջ - 10:54 05-11-2023
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շնողի» անտառպետության տարածքում՝ «Գուլաբի» կոչվող հանդամասում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին-ին, մարվել՝ 21։23-ին։ Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ, խաշամ և չոր ճյուղեր։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից․ սահմանվել է հերթապահություն։