Հուլիսին Իսպանիայում շոգից ավելի քան 2000 մարդ է մահացել
copy image url

Հուլիսին Իսպանիայում շոգից ավելի քան 2000 մարդ է մահացել

Ավելին 2 տարի առաջ - 22:30 31-07-2022

Վերջին մեկ ամսվա ընթացքում Իսպանիայում ծայրահեղ շոգից մահացել է 2064 մարդ։ Սա չորս անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին են վկայում Կառլոս III առողջապահության ինստիտուտի տվյալները։

Բարձր ջերմաստիճանի զոհ են դարձել հիմնականում (1,3 հազար) 85 տարեկանից բարձր մարդիկ։ Զոհերից 470-ը 75-84 տարեկան են եղել, 176 մարդ՝ 65-74 տարեկան, մոտ 80 հոգի՝ 45-64 տարեկան են։ Բացի այդ, մահացել է մինչև 14 տարեկան 10 երեխա։

Հուլիսի ստանդարտ ջերմաստիճանը Իսպանիայում +24 աստիճան է։ Այս տարի ջերմաչափը ցույց է տվել +45։

Օգոստոսին օդերևութաբանները կանխատեսում են շոգի երրորդ ալիքը․ ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-10 աստիճանով։
Հունիսին Իսպանիայում շոգից ավելի քան 800 մարդ է մահացել։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում