Հնդկաստանում ավելի քան 2000 մարդ պատվաստվել է ֆիզլուծույթով
copy image url

Հնդկաստանում ավելի քան 2000 մարդ պատվաստվել է ֆիզլուծույթով

Արտաքին 3 տարի առաջ - 14:57 06-07-2021

Հնդկաստանի իշխանությունները բացահայտել են լայնածավալ խարդախության սխեմա. սպիտակ խալաթներով հանցագործները շահույթ են ստացել նրանցից, ովքեր ցանկացել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հաղորդում է CNN-ը: Պատվաստանյութի փոխարեն մարդկանց ներարկել են աղաջրային լուծույթ:

Մումբայի ոստիկանության վարչության բարձրաստիճան աշխատակիցը հայտարարել է, որ մեգապոլիսի և հարակից շրջանների ֆինանսական կենտրոնում չարամիտները իրականացրել են պատվաստումների 12 վճարովի արշավ, որի ընթացքում մարդկանց ներարկել են ֆիզլուծույթ: Մոտ 2,5 հազար մարդ ներարկում է կատարել, անօգտակար պրոցեդուրայի համար նրանք ընդհանուր առմամբ վճարել են 28 հազար դոլար: Խաբեությունը կազմակերպել են բուժաշխատողները: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, նրանք, օգտագործելով իրենց ծառայողական դիրքը, հիվանդանոցների պատերի ներսում պատրաստել են կեղծ վկայագրեր, սրվակներ և ներարկիչներ:

Ներկայումս քրեական գործում ներգրավված է 14 անձ: Սակայն առաջիկայում մեղադրյալների թիվը կարող է աճել, քանի որ հետաքննությունը շարունակվում է:

Ոստիկանները զբաղվել են այս գործով, երբ նրանց են դիմել խարդախների մի քանի զոհեր, ովքեր կասկածել են, որ պատվաստումների վերաբերյալ տրված վկայագրերը իսկական չեն:

Ամենից շատ դիտված