Չինաստանի բնակչությունը կսկսի նվազել մինչև 2025 թվականը
copy image url

Չինաստանի բնակչությունը կսկսի նվազել մինչև 2025 թվականը

Ավելին 2 տարի առաջ - 13:59 25-07-2022
Չինաստանի բնակչության աճը զգալիորեն դանդաղել է և ակնկալվում է, որ մինչև 2025թ.-ը կսկսի նվազել։ Այս մասին հաղորդում է Global Times-ը՝ հղում անելով Առողջապահության ազգային հանձնաժողովի ժողովրդագրության և ընտանիքի հարցերի բաժնի ղեկավար Յան Վենչժուանին, փոխանցում է Reuters-ը։

Ծնելիության վերաբերյալ հրապարակված տվյալները ցույց են տվել, որ 2021թ.-ին միանգամից մի քանի նահանգներում վերջին տասնամյակում ամենաքիչ երեխաներն են ծնվել: Մասնավորապես, կենտրոնական Հունան նահանգում ծնունդների թիվը մոտ 60 տարվա ընթացքում առաջին անգամ իջել է 500 հազարից: Հենան նահանգում 1978թ.-ից ի վեր առաջին անգամ գրանցվել է 800 հազարից պակաս ծնունդ։ Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգում ծնունդների թիվը 1950-ականներից ի վեր առաջին անգամ իջել է 400 հազարից:

Չինաստանը պայքարում է բնակչության բնական աճի արագ կրճատումը կանխելու համար, քանի որ շատ երիտասարդներ նախընտրում են երեխա չունենալ այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են բարձր գները և աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Անցած տարի չինական օրենսդրության փոփոխությունը, որը թույլ է տալիս կանանց երեք երեխա ունենալ՝ չօգնեց. շատ կանայք ասում են, որ փոփոխությունը խիստ ուշացած է, և նրանք զբաղվածության և գենդերային հավասարության երաշխիքներ չունեն:

2020թ.-ի մարդահամարի տվյալներով վերջին 10 տարիների ընթացքում Չինաստանի բնակչությունն ավելացել է 72 միլիոնով՝ մինչև 1.411 միլիարդ։ Մարդահամարի արդյունքները ցույց են տվել նաև, որ բնակչությունն արագորեն ծերանում է. 65 տարեկանից բարձր մարդիկ այժմ կազմում են բնակչության 13.5%-ը՝ 2010թ.-ի 8.9%-ի դիմաց:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին