Թուրքիան մտադիր է մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել իր զինված ուժերի մակարդակին
copy image url

Թուրքիան մտադիր է մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել իր զինված ուժերի մակարդակին

Արտաքին 2 տարի առաջ - 13:28 22-12-2022
Թուրքիան մտադիր է մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել իր զինված ուժերի մակարդակին։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval.az լրատվականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նրա խոսքով՝ մինչև 2025 թվականը Ադրբեջանի բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի զինված ուժերի բոլոր պահանջներին և չափանիշներին։ Նա նշել է, որ երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները շարունակական հիմունքներով կանցկացնեն համատեղ կոլեգիաներ։

«Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը դառնում են մեկ օրգանիզմ և կկատարեն երկու պետությունների առջև ծառացած ընդհանուր խնդիրներն ու նպատակները»,- եզրափակել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։