Շերեմետևոյում բեռնողը Բիշքեկ թռչող երկու ուղևորի ուղեբեռից 21 միլիոն ռուբլի է գողացել
copy image url

Շերեմետևոյում բեռնողը Բիշքեկ թռչող երկու ուղևորի ուղեբեռից 21 միլիոն ռուբլի է գողացել

Ավելին 2 տարի առաջ - 21:19 15-07-2022
Շերեմետևոյում բեռնողը 21 մլն ռուբլի է գողացել ուղևորների ուղեբեռից: Այս մասին հայտնում է МВД Медиа-ն։

Ոստիկանության տվյալներով, ուղեբեռը բեռնելու ժամանակ տղամարդը բացել է Մոսկվա-Բիշքեկ չվերթի ուղևորների ճամպրուկները։ Դրանցից մեկից նա հանել է 10 մլն ռուբլի, մյուսից՝ 11 մլն։ Նա գումարը թաքցրել է շապիկի տակ։

Բեռնողը կալանավորվել է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ, մինչդեռ նրա հնարավոր հանցակիցների մասին ոչինչ չի հաղորդվում։