Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
copy image url

Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 21:06 17-05-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 12-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա տղամարդը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել և հայտնել է, որ ապրիլ ամսվա կեսերից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ քաղաքի շենքերից մեկում գտնվող իր բնակարանի ննջասենյակի պահարանում եղած «Նաղաշի լավաշ» նկարազարդ տուփի միջից գողացել են 1.200.000 դրամ գումար, 3.200 ԱՄՆ դոլար, 20.000 ՌԴ ռուբլի և մի քանի կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը ոստիկանության Արտաշատի բաժին է հրավիրվել դիմումատուի 29-ամյա կինը ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ նշված գումարները ինքն է առանց որևէ մեկի տեղյակ պահելու վերցրել, իսկ ոսկյա զարդերը ինքն է գրավադրել տարբեր բանկերում, որից ստացված գումարները նույնպես ծախսել է իր անձնական օգտագործման և խաղադրույքներ կատարելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում