ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին տիկինը՝ Իվանա Թրամփը, 73 տարեկանում մահացել է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Truth Social հարթակում Թրամփի գրառումը։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։
Իվանա Թրամփը ծնվել է 1949 թվականի փետրվարի 20-ին Չեխոսլովակիայում։ Դոնալդ Թրամփի հետ նրա ամուսնությունը տևել է 1977-ից մինչև 1992 թվականը։ Զույգը երեք երեխա է ունեցել՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Իվանկա Թրամփը և Էրիկ Թրամփը։
Իվանա Թրամփը եղել է դահուկների հարցով հրահանգիչ և հագուստի դիզայներ, ղեկավարել է շինարարական բիզնես, աշխատել որպես մոդել և գրել մի քանի գիրք: