Մեղադրանքի առաջադրումից հետո Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը
copy image url

Մեղադրանքի առաջադրումից հետո Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը

Արտաքին 2 տարի առաջ - 23:58 04-04-2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը՝ իրեն մեղադրանք առաջադրելուց հետո։

Նա դատարանի շենքում կալանքի տակ է մնացել մոտ երկու ժամ։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել էր և սպասում էր մեղադրանքի:

Նա ԱՄՆ պատմության մեջ առաջ նախագահն է, որին քրեական մեղադրանք առաջադրվում ու պետք է դատարանի առաջ կանգնի որպես մեղադրյալ:

Դոնալդ Թրամփին մեղադրում են նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թ.-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի:

Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում: