Իլոն Մասկի ընկերությունը գործունեության թույլտվություն է ստացել Վրաստանում
copy image url

Իլոն Մասկի ընկերությունը գործունեության թույլտվություն է ստացել Վրաստանում

Ավելին 2 տարի առաջ - 20:09 14-07-2022
Starlink Georgia-ն, որը պատկանում է Իլոն Մասկի SpaceX-ին, գործունեության թույլտվություն է ստացել Վրաստանում։ Այս մասին հայտնում են երկրի հաղորդակցության ազգային հանձնաժողովից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Starlink-ը նախատեսում է արբանյակային ինտերնետ ծառայություն գործարկել Վրաստանի ամենահեռավոր շրջաններում։ Թույլտվության համար ընկերությունն այս տարվա հուլիսի 8-ին հայտ է ներկայացրել հանձնաժողովին։

SpaceX-ը Վրաստանի հետ կապ է հաստատել մոտ մեկ տարի առաջ։ Ամերիկյան ընկերությունը բոլոր իրավական հարցերը քննարկել է ազգային կարգավորիչի հետ։ Այս ամիս SpaceX-ը ներկայացուցիչ է ուղարկել Վրաստան՝ ուսումնասիրելու շուկայի առանձնահատկությունները։