Լուսանկարը, որում Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը նստած է գինու գավաթով՝ նոր սիրուհու հետ ժամադրությանը, դարձել է համացանցի նոր մեմ։ Ինչպես հաղորդում է Medialeaks-ը, լուսանկարը, որում միլիարդատերը կասկածելի հայացքով կողքն նայում, դարձել է հանրահայտ։
Լուսանկարն արվել է մայիսի վերջին, երբ Մասկը Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Սեն Տրոպեում, ճաշում էր 27-ամյա ավստրալացի դերասանուհի Նատաշա Բասեթի հետ։ Սակայն միայն որոշ ժամանակ անց են համացանցի օգտատերերը ուշադրություն դարձրել միլիարդատիրոջ արտաքինին. գզգզված մազեր և մոխրագույն մարզաշապիկ:
2022 թվականի հուլիսին սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվորեն տարածվել Մասկի կասկածելի լուսանկարները՝ տարբեր զվարճալի մակագրություններով։ «Երբ նկատեցիր, որ քո աշխատակիցները 14-ժամյա աշխատանքային օրից հետո հեռանում են գրասենյակից»,- ասվում է մեմերից մեկում:
Համացանցի օգտատերերը կարծում էին, որ գործարարի մասնակցությամբ մեմն արտացոլում է մարդու վիճակը, որը հոգնել է հոգսերից և չի ցանկանում ընդհատել իր հանգիստը։