Իլոն Մասկը 14-րդ անգամ հայր է դարձել։ Նրան որդի է պարգևել Neuralink-ի գործադիր տնօրեն Շիվոն Զիլիսը։ Այս մասին գրում է The Economic Times-ը։
«Քննարկելով սա Իլոնի հետ՝ մենք որոշեցինք հանրայնացնել մեր զարմանահրաշ որդու՝ Սելդոն Լիկուրգի ծննդյան լուրը», – գրել է Շիվոնը X սոցիալական ցանցում: