Խերսոնում խոշոր հրդեհ է, ենթադրաբար ավերվել են կայանի մոտ գտնվող պահեստները
copy image url

Խերսոնում խոշոր հրդեհ է, ենթադրաբար ավերվել են կայանի մոտ գտնվող պահեստները

Ավելին 2 տարի առաջ - 21:02 06-07-2022
Օկուպացված Խերսոնում հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է ռուսական պահեստները, Թվիթերում հայտնել է Խերսոնի շրջանի ղեկավարի խորհրդական Սերգեյ Խլանը։

Հրդեհի փաստը հաստատում են ուկրաինական «Հանրային հեռուստատեսության» թղթակիցները։ Բայց թե ինչից է այն առաջացել, դեռ պարզ չէ։ Հայտնի չէ նաև, թե ինչ է պահվելիս եղել այրված պահեստներում։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել հրդեհը։