Արտակ Բեգլարյանը ծանոթացել է Ստեփանակերտի շտապ օգնության կայանի գործունեության արդյունքներին ու հիմնախնդիրներին
copy image url

Արտակ Բեգլարյանը ծանոթացել է Ստեփանակերտի շտապ օգնության կայանի գործունեության արդյունքներին ու հիմնախնդիրներին

Ներքին 3 տարի առաջ - 23:55 11-02-2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 11-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է ԱՆ Ստեփանակերտի շտապօգնության կայան:

Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը լսել է կայանի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը և անձնակազմի հետ քննարկել առկա խնդիրներն ու գործունեության բարելավմանն ուղղված առաջնահերթությունները:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին Ստեփանակերտում և շրջաններում արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնության առաքելությունը մեծ պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ շեշտելով պետության շարունակական հոգածության և ոլորտում մի շարք բարեփոխումների իրագործման վճռականությունը:

Պետական նախարարը նշել է, որ առաջիկայում աշխատանքներ կտարվեն շտապ օգնության ծառայություններն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու, ինչպես նաև շրջանային բնակավայրերում դրանց հասանելիության ու որակի մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի