Շոյգուն Պուտինին զեկուցել է ինքնահռչակ ԼԺՀ-ի «ազատագրման մասին»
copy image url

Շոյգուն Պուտինին զեկուցել է ինքնահռչակ ԼԺՀ-ի «ազատագրման մասին»

Արտաքին 2 տարի առաջ - 21:11 04-07-2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լիսիչանսկի ամբողջական վերահսկողության և ինքնահռչակ ԼԺՀ-ի տարածքի «ազատագրման» մասին։ «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է, ասել է Շոյգուն։

Պուտինն արձագանքել է՝ ասելով, որ գեներալներ Լապինն ու Սուրովիկինն իրեն արդեն ներկայացրել են Ուկրաինայում գործողությունը շարունակելու առաջարկներ։ Այսպիսով նա հաստատել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի եզրակացությունները, որոնք հայտնել են, որ «Լիսիչանսկի շրջանում մարտավարական գործողությունների համար պատասխանատվությունը» կրում են միանգամից երկու բարձրաստիճան զինվորականներ։ Այստեղից փորձագետները եզրակացրել են, որ Պուտինը մեծ նշանակություն է տալիս Լիսիչանսկի գրավմանը և ռուսական բանակի դուրսբերմանը դեպի Լուգանսկի շրջանի վարչական սահմաններ։

Ամենից շատ դիտված