ՔԱԴԻՐՈՎԸ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ԶԻՆՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
copy image url

ՔԱԴԻՐՈՎԸ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ԶԻՆՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 16:24 20-01-2021

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ հանրապետությունում ամբողջությամբ ոչնչացվել է ընդհատակյա հանցախումբը: Telegram-ի իր ալիքում նա ասել է, որ Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմադ-Հաջի Քադիրովի անվան ՆԳՆ ոստիկանության հատուկ գնդի զինծառայողները հաջող հատուկ գործողություն են իրականացրել Քաթար-Յուրտ գյուղի մատույցներում:

Արդյունքում սպանվել է Ասլան Բյուտուկաևի հանցախմբի 6 անդամ, որոնք գտնվում էին դաշնային հետախուզման մեջ: Փաստորեն Չեչնիայի անվտանգության ուժերը լուծել են Չեչնիայում ահաբեկիչներին վերացնելու խնդիրը: Ըստ Քադիրովի՝ Ռուսաստանի նախագահն անձամբ է շտկումներ կատարել զինյալներին վերացնելու ծրագրի մեջ, իսկ այժմ ինքն է զեկուցում Վլադիմիր Պուտինին հանցախմբի հաջող ոչնչացման մասին: Արդյունքում Պուտինը շնորհավորել է հաջող հատուկ գործողության կապակցությամբ՝ առանձին գնահատելով Ահմադ-Հաջի Քադիրովի անվան ոստիկանության գնդի սպաներին «ավազակային խմբավորման լուծարման ընթացքում նրանց արհեստավարժության և հերոսական գործողությունների համար»: Քադիրովը հավելել է, որ ինքն անձամբ է մասնակցել ծրագրի մշակմանը: Գնդի հրամանատարը Զամիդ Չալաևն էր: Նրա խոսքով, հանցախմբին հաջողվել է երկու անգամ խուսափել հետապնդումից: Երրորդ անգամ նրանց չի հաջողվել թաքնվել զինվորներից: