Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը «աշխատում է» Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության վրա, և այն կարող է սկսվել «հանկարծակի»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք կարող ենք մի անգամ գիշերը հանկարծակի գալ: Իրարանցման կարիք չկա: Պետք չէ շտապել։ Մենք արդեն աշխատում ենք այս ոլորտում հենց հիմա։ Ինչպես գիտեք, մենք մի կողմից՝ աշխատանք ունենք Իրաքի հյուսիսում, մյուս կողմից՝ Աֆրինում, Սիրիայի հյուսիսում և այդպես շարունակ»,- ասել է թուրք առաջնորդը։
Ավելի վաղ Էրդողանը խոստացել էր Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել միջազգային հանրության «լեզվով»։