Բելառուսը մարտական ​​պատրաստվածության «հանկարծակի ստուգում» է սկսել
copy image url

Բելառուսը մարտական ​​պատրաստվածության «հանկարծակի ստուգում» է սկսել

Արտաքին 2 տարի առաջ - 11:15 04-05-2022
Բելառուսի ԶՈւ-ն արձագանքման ուժերի «հանկարծակի ստուգում» է սկսել, հաղորդում է կառավարական ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Այս համալիր ստուգման նպատակը «հնարավոր ճգնաժամային իրավիճակներում անձնակազմի պատրաստվածության և արագ արձագանքելու կարողության ստուգումն է»:
Բելառուսի պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ ստուգմանը մասնակցող ուժերի կազմն «աստիճանաբար կաճի»։
Միաժամանակ զորքերը զանգվածաբար կտեղափոխվեն երկրով մեկ, ընդգծել են նախարարությունից, սակայն որ ուղղությամբ՝ չեն նշել։

Ամենից շատ դիտված