Իտալիայում գողը փորձել է դպրոցից սնունդ գողանալ, սակայն վնասվածքներ է ստացել  ու մահացել
copy image url

Իտալիայում գողը փորձել է դպրոցից սնունդ գողանալ, սակայն վնասվածքներ է ստացել ու մահացել

Ավելին 2 տարի առաջ - 23:31 28-06-2022
Իտալիայում տեղի 33-ամյա գործազուրկ բնակիչը ներխուժել է դպրոց՝ ավտոմատից ուտելիք գողանալու համար։ Այս մասին հայտնում է Corriere պորտալը։

Միջադեպը տեղի է ունեցել Սիցիլիայի Կանիկատի կոմունայում։ Հարձակվողը կոտրել է ավտոմատի ապակին՝ ուտելիք և գումար հափշտակելու համար։ Կոտրված ապակիներից սակայն նա վնասվածքներ է ստացել, արյունահոսությունից կորցրել է գիտակցությունը և մահացել։

Առավոտյան կողոպտիչի դին հայտնաբերել են ուսումնական հաստատության աշխատակիցները։